News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանահատվածում՝ Սոթքի մոտ, հուլիսի 11-ի երեկոյան, ադրբեջանցի դիվենսանտը սպանել է հայ սպայի եւ վիրավորել մեկ կնոջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են եւս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա եւ վիրավորվել է մի կին:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ նշեց, թե վիրավոր կնոջը տեղափոխել են Երեւանի «Մուրացանի» հոսպիտալ: Այլ տեղեկություններ Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց՝ նշելով, որ այդ մասին շուտով ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն կտարածի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ