News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մեղադրանք են ներկայացրել չինացի գործարար Սու Բինին՝ ռազմական տեղեկատվություն ստանալու նպատակով մի շարք խոշոր ընկերությունների անվտանգության համակարգերը կոտրելու համար։

Մեղադրողների կարծիքով՝ գործարարը եւ եւս երկու հաքերներ կարողացել են 2009-2013թթ. ընթացքում Boeing ավիագիգանտի հետ ՊՆ-ի  կնքած  պայմանագրերին հասանելիություն ստանալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ քննության վարկածի՝  Սու Բինը ցանկանում էր տեղեկատվություն ստանալ երկու կործանիչների եւ ռազմական գերատեսչության տրանսպորտային օդանավի մասին՝ չինական համապատասխան ընկերություններին տեղեկությունը վաճառելու համար։

Գործարարը հունիսին կալանավորվել է Կանադայում եւ մեղադրանքները չի մեկնաբանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ