News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առավելապես Թոմի Ռամոն բեմական կեղծանվամբ հայտնի, ամերիկյան Ramones պանկ-ռոք հիմնադիրներից մեկը՝ Թամաշ Էրդեյնը, մահացել է ԱՄՆ-ում, քաղցկեղից: Այդ մասին հաղորդվել է խմբի պաշտոնական թվիթերում: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, վերջին ժամանակներս Ramones-ի նախկին թմբուկահարը գտնվում էր Նյու-Յորքի հոսպիսում, որտեղ տեղափոխվել էր ստամոքսաաղիքային տրակտի քաղցկեղի վերջին փուլում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Թամաշ Էրդեյնը ծնվել է 1949թ. Բուդապեշտում: 1957թ. ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: 1974թ. Ջեֆրի Հայմանի (Ջոուի Ռամոն) եւ Դագլաս Քոլվինի (Դի Դի Ռամոն) հետ կազմավորել է Ramones խումբը, որը պանկ-ռոքի առաջամարտիկներից էր, եւ լուրջ ազդեցություն է թողել ալտերնատիվ ռոքի զարգացման վրա:

1979թ. Էրդեյնը լքել է խումբը եւ զբաղվել երաժշտական պրոդյուսերությամբ: 2002թ. Էրդեյնը Ramones-ի մյուս մասնակիցների հետ ներառվել է ԱՄՆի-ի ռոքնռոլի փառքի սրահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ