News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային եւ օդամղիչ ատրճանակ:

Նշված 699 միավոր հրազենից 51-ը առգրավվել է, 78-ը՝ հայտնաբերվել, իսկ 570-ը` հանձնվել է կամավոր: Այդ 699 միավոր հրազենից 51-ը եղել է ատրճանակ, 83-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 477-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացան, որից 390-ը` որսորդական, 16-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր եւ 1 այլ զենք:

Միաժամանակ` առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 64116 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 193 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 339 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 382 պայթուցիչ, 62 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 48 ական եւ արկ, 82 ճայթիչ եւ այլն:

Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 83 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 83 միավոր հրազենից 2-ը առգրավվել է, 24-ը հայտնաբերվել, իսկ 57-ը` հանձնվել կամավոր:

Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող տարբեր տեսակի 170 հրազեն:

Տպել
Ամենաշատ