News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է ներկայացրել Քարվաճառում տեղի ունեցած միջադեպից:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ