News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանում հարուստների ամառանոցները կարող են փոքր Վենետիկի վերածվել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ոչ պետական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Այլ ելք պարզապես չկա. չափազանց շատ տներ են կառուցվել հենց ջրի մոտ, նշեց Դանիելյանը:

Դանիելյանն հիշեցրեց, որ ավելի վաղ, Սեւանում արգելվում էր կառուցել 1909 մ սահմանագծից ցածր (1904 + 5 մ առավելագույն ալիք): Հետագայում, նախկին անվնաս ստանդարտները մի կողմ են դրել. բազային նշագիծը իջեցրել են 1903,5 մ, իսկ առավելագույն ալիքը ընդամենը 1,5 մետր են գնահատել:

«Արդյունքում ջրից շատ մոտ բավականին շատ շինություններ են կառուցվել: Մնում է միայն դրանք ամրացնել եւ մենք կկառուցենք մեր Վենետիկը: Զբոսաշրջիներին, հավանաբար, հետաքրքիր կլինեն», - կիսակատակ նշեց Դանիելյանը: Հիշեցնենք, որ 2014թ. սկզբին Սեւանի ջրի մակարդակը կազմում էր 1900 մ 16սմ, իսկ այժմ՝ 1900 մ 48սմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ