News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպանված դիվերսանտի եւ նրա իրերի լուսանկարը :

Հաղորդագրության մեջ ասվում է, թե պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, թե երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ