News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն մեկ մարդ զոհվել եւ 260-ը հոսպիտալացվել են Ճապոնիայում ուժեղ տապի հետեւանքով, հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ սեփական այգում աշխատող 92-ամյա կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա կորցրել է գիտակցությունը: Շտապ օգնության աշխատակիցները չեն կարողացել փրկել տարեց կնոջ կյանքը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: 

Ստացված տվյալների համաձայն, 268 մարդ հոսպիտալացվել են այրվածքներով եւ արեւային հարվածներից՝ տուժողներից մեկի վիճակը ծանր է:

Ուժեղ տապը ընդգրկել է Ճապոնիայի ամբողջ տարածքը: Ջերմաստիճանը +350-ից բարձր է: Տեղական օդերեւութաբանները վճռականորեն կոչ են անում բնակիչներին հնարավորինս շատ հեղուկ ընդունել եւ հեռու մնալ արեւի ուղիղ ճառագայթներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ