News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջորջ Քերին, ով նախկինում զբաղեցնում էր Քենթերբերիի նախկին հոգեւոր առաջնորդի պաշտոնը, հայտարարել է, որ փոխել է էվթանազիայի հարցում իր դիրքորոշումը եւ այժմ սատարում է դրա օրենսդրությամբ ամրագրմանը։

Daily Mail-ի իր սյունակում Քերին, ով Քենթերբերիի արքեպիսոպոսն էր 1991-2002թթ.,  ընդգծում է, որ իրեն մտահոգում է անիմաստ տառապանքների գաղափարը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անգլիական եկեղեցու ներկայիս առաջնորդ Ջասթին Ուելբին խիստ բացասաբար է վերաբերվում բրիտանական խորհրդարանում քննարկվող էվթանազիայի վերաբերյալ օրինագծին՝ այն վտանգավոր համարելով։

Համայնքների պալատը փաստաթուղթը կուսումնասիրի հաջորդ շաբաթ։

Եթե խորհրդարանն ընդունի օրենքը, անբուժելի հիվանդ չափահաս բրիտանացիները, որոնք կես տարուց էլ քիչ կյանք ունեն, կարող են սեփական կամքով հրաժեշտ տալ կյանքին՝ բժշկական միջամտությամբ։

Էվթանազիայի համար հիվանդը պետք է երկու բժշկի թույլտվություն ունենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ