News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախեթիի ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում սպանության մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատված, 1983թ. ծնված Գենադի Ի.-ին:

Քննության տվյալներով, հուլիսի 10-ի երեկոյան Ախալքալաքի շրջանի Գոգաշենի գյուղում վրեժի հողի վրա հրազենային 5 կրակոց է արձակել եւ մահացու վիրավորել 1965թ. ծնված Մելանի Կ.-ին եւ նրա թոռանը՝ ծնված 2013թ.: Վերջիններս մահացել են հիվանդանոցում: Մեղադրյալը փախել է հանցագործության վայրից, հաղորդում է «Գրուզիա On-line»ը: 

Օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում իրավապահները տաք հետքերով ձերբակալալել են Գենադի Ի.-ին հանցագործությունից մի քանի ժամ հետո Գոգոշենի գյուղի անտառում: Ձերբակալվածը ճանաչել է իր մեղքը:

Քննության տվյալներով մի քանի տարի առաջ Գենադի Ի.-ը սպառնացել է սպանված կնոջ աղջկան, որի հետեւանքով 2011թ. վերջինս քրեական պատասխանատվության էր ենթարկվել սպառնալիքներ տալու մեղադրանքով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 151-րդ հոդված): Քննությունն ընթանում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փաստով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ