News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորները համաձայնել են դուրս բերել Գազայի հատվածի տարածքում գտնվող 800 արտասահմանյան քաղաքացիներ, հաղորդում է «Եդիոտ ախրոնոտ» իսրայելական թերթի կայքը: Համապատասխան լուծումը ընդունվել է իսրայելական կառավարության  գործողությունների համակարգողի Իոավոմ Մորդեխաեմի պաղեստինյան տարածքներում:

Ակնկալվում է, որ օտարերկրացիները, որոնց թվում են նաեւ ԱՄՆ-ի, Ռումինիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ, կտարհանվեն պաղեստինյան տարածքից կիրակի Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին Էրեզ հսկիչ անցագրային կետի միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ, Գազայի հատվածում առողջապահության նախարարության տվյալներով, «Անպարտելի ժայռ» գործողության արդյունքում պաղեստինիցի զոգերի թիվը հասել էր 100-ի: Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների դեմ  «Անպարտելի ժայռ» գործողության մասին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների արդյունքում վերջին օրերին առնվազն 121 պաղեստինցի է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ