News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 23-ին մահացած նորածնի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մեկ շաբաթից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Սլավիկ Ամիրյանը:

«Ինչքան որ գիտենք, փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մինչեւ հուլիսի 20-ը, որից հետո էլ արդեն կարող ենք խոսել, թե ով է մեղավոր, ինչ է տեղի ունեցել իրականում: Հտակապես որ առողջապահության նախարարությունն է գործով զբաղվում, եւ մանկաբույժ Աիդա Հարությունյանին գործից ազատելու-չազատելու հարցը հենց իրենք են որոշելու»,- ասաց նա:

Սլավիկ Ամիրյանը, այնուամենայնիվ, զրուցել է մանկաբույժի հետ, սակայն խոսակցության մասին չի ցանկանում հրապարակել:

Նշենք, որ մահացած նորածնի մայրը՝ Սյուզի Այվազյանը NEWS.am-ին ասել էր, որ իր երեխայի մահվան մեջ մեղավոր է մանկաբույժը: Սյուզիի խոսքով՝ իրեն հիվանդանոցում չեն ասել, որ երեխան խնդիրներ ունի, ծնվելուց երկու օր անց՝ ամսի 23-ին, առավոտյան ժամը 06:15-ին, բուժքույրն իրենից տակդիր է ուզել, երեխան անհանգիստ է եղել, իրեն չեն թողել ներս մտնել, իսկ արդեն ժամը 07։00-ի մոտ ասել են, որ փոքրիկը մահացել է: Սյուզին վստահեցնում է, որ բուժքույրն է երեխային օգնություն ցուցաբերել, քանի որ մանկաբույժը հիվանդանոցում չի եղել:

Տպել
Ամենաշատ