News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժամկետից 25 շաբաթ շուտ ծնված աղջնակը ցանցում հայտնի է դարձել բլոգի շնորհիվ, որտեղ ծնողները նկարագրել են  երեխայի կենաց-մահու պայքարը, գրում է The Telegraph-ը։

Նորածինը լույս աշխարհ գալու պահին՝  2013թ. դեկտեմբերի 1-ին, ընդամենը 850գ քաշ ուներ։ Նրան անվանել էին Դեյզի-Մեյ։ Ծնողներ Ուեյն եւ Ջեննի Լիթլները վախենում էին, որ երեխան հիվանդանոցից ողջ դուրս չի գա։

42-ամյա հայրը Ֆեյսբուքում սկսել  է օրագիր պահել, որտեղ նկարագրել է նորածնի կյանքի բոլոր փոփոխություները։

Մի քանի շաբաթ անց օրագրի հետեւորդների թիվը հասել է հազարի։ Աղջկան դուրս են գրել միայն 13 շաբաթ անց։ Այդ ժամանակ օրագիրն արդեն  16 հազարից ավելի ընթերցող ուներ։ Դրա շնորհիվ ընտանիքը 20 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքել աղջկան օգնելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օրագրի հիման վրա հայրը գիրք է գրել՝ «Փոքրիկ Դեյզի-Մեյը. աղջիկ, որը չէր կարող սպասել»։ Նա հուսով է, որ գիրքը կօգնի վաղաժամ ծնված այլ երեխաների ծնողներին։

Նախնական պատվերով յուրաքանչյուր գրքից մեկական ֆունտ կհատկացվի վաղաժամ ծնված երեխաների հիվանդասենյակների վերազինման համար։ Ուեյն Լիթլը նաեւ տեսահոլովակներ է նկարահանում նման երեխաների  դժվարությունների մասին։ Այժմ էջը 18 հազարից ավելի ընթերցող ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ