News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իշխանությունները սխալմամբ զորակոչի ծանուցում են ուղարկել XIX դարավերջին ծնված 14 հազար քաղաքացիների, հայտնում է BBC News-ը։

ԱՄՆ-ում զինվորական հաշվառումը պարտադիր է 18-25 տարեկան բոլոր տղամարդկանց համար։  Ծանուցումների մեջ նշված է եղել խոշոր տուգանքների եւ հնարավոր կալանքի մասին՝ ընթացակարգից խուսափելու պարագայում։

Նամակներն ուղարկել են ինչպես 1993-1997թթ. ծնված երիտասարդներին, այնպես էլ՝  1893 – 1897թթ. ծնվածներին։

Ընդ որում՝ XIX դարի զորակոչիկներից մեկը վաղուց մահացել է, փոխանցում է Lenta.ru-ն։

Զորակոչի համար պատասխանատու գերատեսչությունն արդեն ներողություն է խնդրել այդ քաղաքացիների հարազատներից եւ հայտնել, որ սխալը շտկված է։

Կազուսը բացատրել են նրանով, որ համակարգն օգտագործել է ծննդյան ամսաթվի երկու թվերը, ուստի 1893 եւ 1993թթ. նույնկերպ են ընկալվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ