News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում սահմանային անցակետի վրա հարձակման հետեւանքով երեք սահմանապահ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները։ Ըստ նրանց՝ ժամանակակից զենքով զինված  մոտ երկու տասնյակ գրոհայիններ Աֆղանստանի ամենամոտ Կունար նահանգից  հարձակում են գործել Բաջուրի անցակետի վրա։

Վիրավորվել է երկու մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երբ սահմանապահները պատասխան կրակ են բացել, գրոհայինները ստիպված են եղել նահանջել։

Հարձակման պատասխանատվությունը առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Իշխանությունները կասկածում են, որ գրոհը Հյուսիսային Վազիրստանի հենակետերի վրա պակիստանցի զինվորականների հարձակման պատասխանն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ