News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու-Յորքի բնակիչներն ու հյուրերը տարեկան 4 անգամ կարող են հետատաքրքիր ու զարմանալի երեւույթի ականտեսը լինել. մայր մտնող կամ ծագող արեւի ճառագայթների անցումը քաղաքի երկնաքերերի միջով: Նման հնարավորություն կընձեռվի հուլիսի 12-ին:

Այս երեւույթը ստացել է «Մանհեթենհենջ»՝ «Սթոունհենջի» նմանությամբ. Այս հնագույն կառույցի քարե սյուների միջով լույսն անցնում է որոշակի  պարբերականությամբ եւ նույն կերպով, հաղորդում է Geo.ru.

Պարզ եղանակի դեպքում մանհեթենհենջի էֆեկտը կարելի է տեսնել եւ լուսանկարել զուգահեռ փողոցներում:

Նման երեւույթ կարելի է տեսնել նաեւ այլ քաղաքներում, օրինակ Բալթիմորում (արեւածագ՝ մարտի 25 եւ սեպտեմբերի 18, արեւամուտ՝ մարտի 12 եւ սեպտեմբերի 29), Չիկագոյում (արեւամուտ՝ մարտի 20 եւ սեպտեմբերի 25) եւ Տորոնտոյում (արեւամուտ՝ հոկտեմբերի 25  եւ փետրվարի 16): Իսկ Կանադայի խոշորագույն քաղաքներից մեկում, այսպես կոչված «մոնրեալհենջում» այն տեսանելի է ամեն տարի հուլիսի 12-ին, ինչպես եւ Նյու Յորքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ