News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նրանք ձերբակալվել են զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով:

Տպել
Ամենաշատ