News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», այս պահին զբաղվում է բիզնեսով, սակայն պատրաստ է իր գործը փոխանցել որդիներին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Նախկին պատգամավորը պատասխանել է NEWS.am-ի հարցերին:

Պարոն Հակոբյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Պատգամավոր պատրաստվում եմ դառնալ, բայց դեռ ժամանակը չի: Խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու եմ:

Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այսօր պակասում մեր խորհրդարանին:

Ազգային Ժողովին պակասում են ավելի ակտիվ աշխատելը, ավելի լուրջ քննարկումներ կատարելը եւ մեծամասնությունը պետք է ընդդիմությանը չնայի որպես թշնամի, այլ նայի՝ որպես գործընկերներ:

Եթե Դուք վերադառնաք, այդ բացը կլրացնե՞ք:

Ես այդ բացը կլրացնեմ, անպայման:

Արդյո՞ք արդեն պատրաստվում եք ընտրությունների:

Իհարկե ոչ, որպես քաղաքացի եւ կուսակցական միշտ էլ ակտիվ եմ եղել, միշտ էլ քննարկել եմ, միշտ էլ խոսել եմ, միշտ էլ մեր կարծիքը հայտնել ենք, որպես դիտորդ չենք ապրել:

Առաջադրվելու եք Էջմիածնի շրջանում, ո՞ւմ եք մրցակից համարում:

Քաղաքականության մեջ մրցակից բառը շատ վատ է, դրանք մրցակիցներ չեն, ակտիվ քաղաքականություն են վարում: Մեկը միգուցե ավելի լավն է, մյուսը քիչ է աշխատում, բայց իրար նայելով ձգտում են ավելիին, իսկ արդյունքում հաղթում է հասարակությունը:

Ընտրություններին կա առնվազն 3 տարի, ինչո՞վ եք այժմ զբաղվում:

Բիզնեսով եմ զբաղվում, բայց եթե պատգամավոր դառնամ, դրանք կթողնեմ տղաներիս, իրանք արդեն մեծ են, սովորեցրել եմ բիզնեսի գաղտնիքները: Էնպես որ խնդիր չկա:

Պարոն Հակոբյան, Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալուց հետո առաջին իսկ օրվանից հայտարարում է այն մասին, որ ստվերային շրջանառություն այլեւս չպետք է լինի, գործարարները պետք է աշխատեն հարկային դաշտում: Դուք՝ որպես գործարար, փոփոխություն զգո՞ւմ եք նոր վարչապետի նշանակումից հետո:

Բոլոր ժամանակներում էլ բոլորն էլ ցանկանում են, որ ստվերից դուրս գան: Նրանք, ովքեր ստվերի մեջ են, հենց նրանք են ամբողջ օրը գոռում, թե պետք է ստվերից դուրս գալ: Այս ամենը բոլորս էլ շատ լավ տեսնում եք, սա փոքր երկիր է: Ինչ վերաբերվում է վարչապետին, նա ունի մեծ հնարավորություն եւ ամբողջ տնտեսությունը նա գիտի: Այստեղ մի խնդիր կա, որ վարչապետը չպետք է լինի հարկահավաքության վարչապետ, այսինքն ֆինանսների նախարարության, այլ բոլորի վարչապետը: Այ էդ ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ կլինի, բայց եթե վարչապետը օգնի միայն ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ին, ապա տնտեսվարողները իրենց լավ չեն զգա, պետք է բոլորը հավասար պայմաններում աշխատեն:

Մի՞թե այսօր դժվար չէ Հայաստանում բիզնեսով զբաղվելը, քանի որ տնտեսությունը ծանր վիճակում է:

Կան բիզնեսներ, որոնք ընդհանրապես արդյունավետ չեն: Ցանկացած մարդ, որը զբաղվում է բիզնեսով, ունի իր հաճախորդները, իր աշխատողները, մասնագետները: Երկրի տնտեսությունն այսօր այս վիճակում է, սակայն սա չի նշանակում, որ մարդիկ չպետք է բիզնեսով զբաղվել: Այսօր շահույթ չկա, դա էլ իր հերթին բերում է ներդրումների պակասին: Եթե շահույթ չկա, տեխնիկա եւ սարք ձեռք չեն բերի, եւ կմնա նախկին մեթոդները: իսկ երբ ցանկանանք մեր ապարքնը դրսում վաճառել, ապա մենք խնդրի առաջ կկանգնենք, մենք կկորցնենք մեր դրսի հաճախորդներին:

Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այն հայ գործարարները, որոնք կցանկանան աշխատել Եվրամիության հետ, կարող են իրենց բիզնեսը տեղափոխել հարեւան երկիր: Հնարավո՞ր է՝ մի օր էլ Դուք Ձեր բիզնեսը տեղափոխեք Վրաստան:

Ոչ հնարավոր չէ, ես սիրում եմ մեր երկիրը եւ ինչքանով էլ թույլ լինի բինզեսը այստեղ, ես նախընտրում եմ մեր երկիրը: Դժվարություններ կան, բայց դրանք պետք է հաղթահարել:

Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի

Տպել
Ամենաշատ