News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնի թագավորական գեղարվեստի քոլեջի ուսանող Դեւիդ Հեթբերգը ներկայացրել է ուսամնական ծրագերի շրջանակներում իրականցրած իր աշխատանքը: Նա հեռուստացույցը զինել է տեսախցիկով եւ հատուկ ծրագրային ապահովման միջոցով դեմքերի ճանաչման համակարգով: Հայտնագործությունը ստացել է Smile TV անունը:

Երբ հեռուստացույցի առաջ բացակայում է հեռուտադիտողը, էկրանին կարելի է տեսնել միայն խոտան, սակայն համակարգը, մարդու դեմքի վրա ժպիտ հայտնվելիս, անմիջապես պատկերը կարգավորվում է: Եթե ժպիտը բավարար չափով արտահայտիչ չէ, աննշան խոտաններ են հայտնվում, հաղորդում է Onliner-ը:

Հեթբերգի պատկերազմամբ, նրչա կողմից մշակված Smile TV-ը թույլ է տալիս ուժեղացնել դիտման ընթացքում հեռուստադիտողի ներգրավվածությունն ու ուշադրությունը, հաղորդում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ