News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի իշխանությունները հայտարարել են երկրի կենտրոն շուրջ 4 հազար կամավորների հավաքվելու մասին՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար, փոխանցում է AP-ը՝ վկայակոչելով տեղական աղբյուրը։

Անբար նահանգի հատուկ գործողությունների հրամանատար գեներալ Ռաշիդ Ֆալիհը հայտարարել է, որ ուրբաթ շուրջ 2,5 հազար կամավորներ տեղափոխվել են Էր-Ռամադի քաղաք, որը գտնվում է  երկրի մայրաքաղաք Բաղդադից 115 կմ դեպի արեւմուտք: Շաբաթ օրը սպասվում է եւս 1,5 հազար մարդու ժամանում: Զինվորներին տեղափոխում են ռազմական ուղղաթիռներով, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Կամավորների մեծամասնությունը տեղի շիա մահմեդականներ են, որոնք արձագանքել են իրենց հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի աս Սիստանիի կոչին:

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, որոնք մինչեւ վերջերս Սիրիայում էին  պատերազմում, հունիսին գլխավորել են Իրաքի հյուսիսիային եւ արեւմտյան շրջանների վրա հարձակումը:  (Նրանց են միացել Իրաքի սունիները, Սադամ Հուսեյնի բանակի զինվորականներ եւ ահաբեկչական մանր խմբավորումներ: Վերջին շաբաթներին ԻԼԻՊ-ին հաջողվել է գրավել  Իրաքի մի քանի քաղաքներ եւ Սիրիային ու Հորդանանին սահմանակից տարածքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ