News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Դենվեր քաղաքի (Կոլորադո) նահանգի բնակիչը վարակվել է ժանտախտաի թոքային ձեւով, որը շրջանում չէր հանդիպել 2004թ.-ից: Սա տվյալ հիվանդության ամենահազվագյուտ եւ մահաբեր ձեւն է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: 

Իշխանությունները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ տղամարդը վարակվել է իր՝ վերջրես մահացած շնից: Շան մարմինը թաղելու ժամանակ ժանտախտի բացիլ է փոխանցվել վերջինիս:

Տղամարդը բուժման կուրս է անցնում, բժիշկները պնդում են, որ նա այլեւ վարակված չէ: Նրա հետ շփում ունեցողները նույնպես զննում կանցնեն:

Կոլորադո նահանգում, 1958թ.-ից սկսած, արձանագրվել է ժանտախտի 60 դեպք, որոնցից  9-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ժանտախտով հիվանդանում են տարեկան 7 մարդ: Այդ հիվանդությունը հիմնականում անցնում կրծողների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ