News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ford ընկերությունը հայտնել է 2015թ. մոդելային տարում Fusion սեդանին սպասվող մի շարք փոփոխությունների մասին, որոնցից է առավել խնայող շարժիչը, հավելյալ վերազինումն ու թափքի նոր գունավորումը։

Նախեւառաջ, Ford-ը կփոխարինի  1,6 լիտրանոց EcoBoost շարժիչը ավելի կոմպակտ եւ խնայող 1,5 լիտրանոց եռացիլինդր շարժիչով, որն ունի 200 ձիաուժ հզորություն։

Fusion-ը կզրկվի նաեւ մեխանիկական փոխանցման տուփից, գրում է Livecar.ru-ն։

Ford-ն ընդլայնել է նաեւ  Ford Fusion-ի հիմնական սարքավորումները՝ դրանցում ներառելով հետահայաց տեսախցիկ, 16-դյույմանոց ալյումինե անվասկավառակներ (նախկին պողպատյաների փոխարեն), ինչպես նաեւ ցերեկային լույսեր եւ թափքի չորս նոր գունավորումներ՝ Bronze Fire Tinted Clearcoat Metallic, Guard, Tectonic եւ Magnetic.

Ford Fusion-ը հավաքում են մեքսիկական Էրմոսիլյո քաղաքի Ford գործարանում եւ Միչիգանի  Flat Rock ձեռնարկությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ