News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, Դովեղ տանող ճանապարհի մոտ շնագայլը հարձակվել է այդ թաղամասում բնակվող,  1961թ. ծնված Դոնարա Ղարսյանի վրա, կծել նրա ձախ  ոտքը, կնոջ  ձախ ձեռքն առել երախի մեջ, կծել 3 մատները:

Aravot.am-ի փոխանցմամբ, հարեւանուհուն օգնության է  հասել 1936թ. ծնված Ալբերտ Գիշյանը, ով իրեն վտանգելով՝ ձեռքը  մտցրել է շնագայլի բերանը, ազատել կնոջը, ապա եւ խեղդել գազազած  կենդանուն:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ դեպքից մեկուկես ժամ անց Ալբերտ  Գիշյանն ու Դոնարա Ղարսյանը  բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել:

Առավել մանրամասն սզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ