News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաքում 64 տարեկան հասակում մահացել է հայտնի այլախոհ Վալերիա Նովոդվորսկայան:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», նա տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցբներից մեկը, բայց բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել: Lenta.ru-ն փոխանցմամբ՝ նա մահացել է ինֆեկցիոն-տոքսիկ շոկից:

Վալերի Նովոդվորսկայան ծնվել է 1950 թվականի մայիսի 17-ին, Բելառուսական ԽՍՀ Բարանովիչի քաղաքում: 1969 թվականին Կրեմլի համագումարների պալատում նա հակախորհրդային բովանդակությամբ իր բանաստեղծությունների թռուցիկներն է տարածել:  Նրան կալանավորել է խորհրդային ԿԱՊ-ը (ԿԳԲ), 1970 հունիսից մինչեւ 1972-ի փետրվար Նովոդվորսկայան գտնվել է հոգեբուժարանում՝ հարկադիր բուժման:

Ազատ արձակվելուց հետո նա զբաղվել է ինքնահրատարակչությամբ, աշխատել է որպես մանկավարժ եւ թարգմանիչ, փորձել է ընդհատակյա կուսակցություն հիմնել՝ ԽՄԿԿ-ի դեմ պայքարելու համար:

1978, 1985 եւ 1986 թվականներին Նովոդվորսկայային դատել են այլախոհական գործունեության համար: Նա ազատական ուղղվածության «Ժողովրդավարական միություն» կուսակցության հիմնադիրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ