News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները չի մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Գերմանիա եզրափակիչ խաղին, որը կայանալու է հուլիսի 13-ին: Պատճառը կոկորդի հետ կապված խնդիրներն են:

Քիրշներն այս մասին անձամբ նամակով տեղեկացրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին: Նամակում նշվում է, որ հուլիսի 12-ին Քիրշները հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հաջորդ շաբաթ մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին: Բայց նա չի կարողանա ժամանել Ռիո՝ ֆուտբոլային ամենամեծ իրադարձությանը մասնակցելու, որին նրան հրավիրել էր Դիլմա Ռուսեֆը:

Նամակում Քիրշները նաեւ նշել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ պայքարում է ֆարինգոլարինգիտի դեմ: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ երկուշաբթի պետք է մեկնի Արգենտինայի հարավ, որպեսզի մասնակցի թոռնիկի՝ Նեստոր Իվանի ծննդյան առաջին տարեդարձին: «Որպես տատիկ՝ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի անհամբերությամբ եմ սպասում իմ ընտանիքի հետ այդ ուրախությունը կիսելուն»,- Ռուսեֆին գրել է Քիրշները:

Նշենք, որ Արգենտինայի նախագահն ամբողջ շաբաթ չի ներկայացել հանրությանը:

Հավելենք նաեւ, որ առաջնության եզրափակիչ անցած երկու երկրների, ինչպես նաեւ Բրազիլիայի ղեկավարները, որտեղ անցկացվում է այն, կանայք են:

AFP-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն տեղեկացրել է, որ մասնակցելու է առաջնության եզրափակիչ խաղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ