News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ աֆղանական ուժայինների անցկացրած հատուկ գործողության արդյունքում «Թալիբան» իսլամական ծայրահեղական խմբավորման առնվազն 77 ակտիվիստ է ոչնչացվել: Այս մասին տեղեկացնում է Սինխուա գործակալությունը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Աֆղանական ազգային բանակը վերջին 24 ժամվա ընթացքում Լագման, Ղազնի եւ Հիլմենդ գավառներում գործողությունների շարք է անցկացրել: Ընդհանուր առմամբ, 77 զինյալ է ոչնչացվել, եւս մի քանիսը վիրավոր են»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում թալիբներն աֆղանցի երեք զինծառայող են սպանել:

Ուժայիններին նաեւ հաջողվել է վնասազերծել 28 ռումբ եւ ական, որոնք տեղադրված են եղել ճանապարհների մոտ, ինչպես նաեւ զինյալներից մեծ թվով զենք ու զինամթերք առգրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ