News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուկրաինական ճգնաժամի պատճառով վիզա չեն տրամադրել ռուսական պատվիրակության անդամներին, որոնք Անգլիայում նախանշված «Ֆարնբորո 2014» ավիաշոուի ժամանակ պետք է ներկայացնեին Մոսկվան:

Agence France-Presse-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ օտար պետությունների ներկայացուցիչներին հրավիրում է ավիաշոուին մասնակցել որպես երկրի հյուրեր, չնայած այն կոմերցիոն միջոցառում է:

Ավելի վաղ Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների հանդեպ՝ «Ուկրաինայի արեւելքում հակամարտությանը ռուսական միջամտության պատճառով»: Բացի այդ, Մեծ Բրիտանիան Ռուսաստանին դասել է այն երկրների թվին, որոնց համար ցանկալի չէ բրիտանական ինքնաթիռներ կամ ավիացիոն սարքավորումներ գնել:

Այսպես, «Рособоронэкспорт»-ի պատվիրակության 17 անդամներից վիզա են ստացել միայն 5 հոգի, հիմնականում՝ արարողակարգային բաժնից:

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը ռուսական ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներին մուտքի վիզա չտրամադրելու առիթով նոտայով դիմել է երկրի ԱԳՆ-ին:

Նշվում է, որ ավիացիոն արդյունաբերության ոլորտում առանցքային իրադարձություն համարվող ավիաշոուն կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, որը ձգտում է արտահանել իր արտադրանքը: «Ֆարնբորո 2014»-ը կայանալու է հուլիսի 14-20-ը, Լոնդոնի արվարձանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ