News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է չմեկնել Բրազիլիա՝ մասնակցելու ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Պորոշենկոն «հրավեր է ստացել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆից», սակայն երկրում տիրող ճգնաժամի պատճառով «անհնար է համարում Աշխարհի առաջնության եզրափակչին իր մասնակցությունը»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ուկրաինայի նախագահը մասնակցելու է հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնության Գերմանիա-Արգենտինա հանդիպմանը: Միաժամանակ, չէր բացառվում նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ