News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հետախուզվող Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկին մտադիր է միջազգային ատյաններ հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմի տնտեսություններում կորցրած ներդրումների պատճառով:

Օլիգարխ-նահանգապետը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ առաջարկելով 15 մլն դոլարի չափով փոխհատուցել Բելբեկ օդանավակայնի սեփականատեր ընկերության կորցրած ներդրումների համար: Եթե Մոսկվան անտեսի իր դիմումը, միլիարդատերը ծրագրում է վեց ամիս անց հայց ներկայացնել առեւտրային հարցերով Հաագայի դատարան: Այս մասին տեղեկացնում է «5 канал»-ը:

«Մենք ստեղծում ենք Ղրիմում իրենց ներդրումները կորցրած մարդկանց ասոցիացիա»,- հայտարարել է Կոլոմոյսկին եւ Ուկրաինայի քաղաքացիներին կոչ արել միավորցել՝ թերակղզու տնտեսությունում կորցրած ներդրումները հետ վերադարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ