News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խոստացել է լուծում գտնել կաթոլիկ հոգեւորականների կուսակրոնության խնդրին: Նա հիշեցրել է, որ այդ կարգը սահմանվել է X դարում, «այսինքն՝ մեր Աստծո մահից 900 տարի անց»: Այս մասին գրում է Росбалт-ը՝ հղում կատարելով իտալական Repubblica-ին:

Պապի կարծիքով, ժամանակակից հասարակությունում երկու «ամենից սկզբունքային խնդիրներն են» մանկապղծությունն ու մաֆիան: Խոսելով մանկապղծության մասին, Ֆրանցիսկոս I-ն ընդգծել է, որ հիմա «այդ խայտառակությունը մեր տանն է»: «Իմ շատ աշխատակիցներ կարծում են, որ պետք է հավատալ տվյալներին, որոնց համաձայն՝ Եկեղեցում մանկապղծությունը 2% է կազմում»,- ասել է Հռոմի Պապը:

Ինչ վերաբերում է մաֆիային. հունիսին Կալաբրիա կատարած հովվապետական այցի ընթացքում նա հայտարարել էր, որ մաֆիայի անդամները հեռացված են եկեղեցուց:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ֆրանցիսկոս Պապն ընտրվելուց հետո առաջին անգամ Վատիկանում հանդիպել էր հոգեւորականների կողմից բռնության ենթարկվածներին եւ նրանցից ներողություն խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ