News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է ռուս այլախոհ Վալերիա Նովոդվորսկայայի մահվանը: Սահակաշվիլին հայտարարել է, թե «ուրիշ Ռուսաստանն» անպայման կհաղթի, կգերազանցի ՊԱԿ-ին եւ այն կուղարկի պատմության աղբանոց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»: Ընդ որում, նախկին նախագահը նշել է, որ իսկական ընկեր է կորցրել:

«Նախօրեին մեզանից հեռացավ ազատության իսկական հերոս եւ ռուս մեծ այլախոհ Վալերիա Նովոդվորսկայան: <…> Ես կորցրեցի իսկական ընկերոջ եւ մարդու, ումից հարկավոր է օրինակ վերցնել: Սա կորուստ է ազատասեր յուրաքանչյուր մարդու համար տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Նա ամեն ինչ էր, ինչ չէին Պուտինն ու նրա կողմնակիցները: Ուրիշ Ռուսաստանն անպայման կհաղթի, կգերազանցի ՊԱԿ-ին, նրա սպասավորներին եւ նրանց պատմության աղբանոց կուղարկի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մենք՝ վրացիներս, երբեք չենք մոռանա այն մի քանի ռուսներին, ովքեր պաշտպանեցին մեր ազատությունը, երբ այդ մեզ բոլորից շատ էր հարկավոր»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ