News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայում Ռուսաստանի Դաշնության հետ բացահայտ ռազմական հակամարտության հնարավորություն կա: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խորհրդական Զորյան Շկիրյակը:

«Ուկրաինական սահմանին Կրեմլի վերջին խայտառակ սադրանքներից հետո ակնհայտ է դառնում, որ մենք մոտեցել ենք վտանգավոր գոտու՝ ՌԴ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության: Այդ սարսափելի է, բայց կարծում եմ, որ հոգեպես մենք դրան պատրաստ ենք»,- գրել է նա:

Շկիրյակի կարծիքով, ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ուղղակի ագրեսիան սկսվել է դեռեւս Ղրիմում եւ հիմա շարունակվում է Արեւելքում: Նա նաեւ ուկրաինացիներին խնդրել է խուճապ չառաջացնել սոցիալական ցանցերում. «Եվ այսպես, խնդրանք բոլորին. ոչ մի հիստերիա, հուսահատություն եւ խուճապ: Ֆեյսբուքում եւ միմյանց հետ զրույցներում հարկավոր չէ բարոյալքել հասարակությանը «ամեն ինչ կորած» է բացասական տրամադրությամբ»:

«Ոչ մի կասկած, կհաղթահարենք հակառակորդին»,- եզրափակել է պաշտոնյան:

Ավելի վաղ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն ճեպազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմական ավիացիան առաջնային պատրաստության է բերվել եւ կարող է հարվածներ հասցնել հետախուզված թիրախներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ