News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել Գազայի հատվածի վրա «պատասխան հարված հասցնելիս պահպանել չափի զգացողությունը»: Պաշտոնական Փարիզը միաժամանակ դատապարտել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից իսրայելական տարածքների հրթիռակոծությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը:

«Մենք դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ հրթիռակոծությունը, բայց նաեւ խնդրում ենք Իսրայելին պատասխան հարվածի ժամանակ պահպանել չափի զգացոցությունը, իսկ կարեւորը՝ հետեւել միջազգային իրավունքի նորմերին եւ ամեն ինչ անել՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- ֆրանսիական ուժային կառույցի ղեկավարի հայտարարությունը մեջբերում է RFI ռադիոկայանը: 

«Իրավիճակը ծայրահեղ լարված է,- ընդգծել է Ժան-Իվ լը Ֆրիանը:- Ֆրանսիան կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել, ինչպես նաեւ այնպես անել, որ կողմերը երկխոսություն սկսեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ