News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի եւ «վեցյակի» միջեւ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եւ Գերմանիա) զգալի տարաձայնություններ են մնացել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ ժամանելով Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոց, որտեղ անցկացվելու են Թեհրանի եւ «վեցյակի» բանակցությունները:

«Մենք լուրջ տարաձայնություններ ունենք: Հարկավոր է տեսնել, կկարողանա՞նք, արդյոք, առաջընթաց արձանագրել»,- ասել է նա:

«Սա շատ կարեւոր թեմա է, կենսական անհրաժեշտություն է համոզվել, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ, իսկ Թեհրանի միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում»,- Քերրիի խոսքերն է փոխանցում ИТАР-ТАСС-ը:

Նրա խոսքով, այսօր նա մտադիր է հանդիպումներ ունենալ «վեցյակի» իր գործընկերների հետ՝ «քննարկելու, թե ինչ փուլում է բանակցային գործընթացը»: 

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների Վիեննայի փուլի տապալման դեպքում իրավիճակը հետընթաց կապրի մինչեւ ժնեւյան համաձայնագիրը: Դիվանագետն այժմյան փուլի հաջող ավարտի հույս է հայտնել՝ նշելով, որ առաջիկա օրերին պարզ կդառնա, կհասցնե՞ն կողմերը մինչեւ հուլիսի 20-ը՝ Ժնեւի փաստաթղթով սահմանված ժամկետը, համապարփակ համաձայնության մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ