News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանում սկսել են ուղեւորներից գումար գանձել՝ օզոնով հարուստ մաքուր օդ շնչելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ներքին եւ միջազգային չվերթների ուղեւորները պարտավոր են գրանցման ժամանակ 127 բոլիվար (շուրջ 20 դոլար) վճարել՝ տարեսկզբին տեղադրված նոր օդափոխիչ սարքավորումներից օգտվելու համար: Վճար սկսել են գանձել հուլիսից:

Օդանավակայանի կայքում տեղեկացվում է Հարավային Ամերիկայի համար նորույթ հանդիսացող «բիոանվտանգության եւ օզոնացման համակարգի» մասին, որը «հեռացնում է աղտոտող նյութերը» եւ օդը հագեցնում օզոնով, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի եւ ուղեւորների առողջության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ