News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել Ռուսաստանում ավիաաղետից զոհված երրորդ հայի ինքնությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ռյազանի մարզի Սպասսկի շրջանում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Չորս մարդ զոհվել է: Նախապես պարզվել էր չորս զոհերից երեքի ինքնությունը:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հուլիսի 14-ին, ժամը 01.15-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Ռյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթեւ շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ:

Ինքնաթիռի օդաչուն եղել է 1958 թվականին ծնված Էդուարդ Ռուստամյանը: Նրա ուղեւորներն են եղել Վալերի Բարանովը (ծնված 1968 թվականին), Կարեն Հարությունյանը (ծնված 1981 թվականին), եւ Հայաստանի քաղաքացի Տիգրան Ադամյանը (ծնված 1987թ.):

Նշենք, որ ինքնաթիռը պատկանում էր զոհված օդաչուին: Թռիչքը կատարվել է Սպասսկի շրջանի Պանինո գյուղից: Օդանավի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն:

Տպել
Ամենաշատ