News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեթաս գյուղի տներից մեկի անասնագոմում տղա երեխայի կախված դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվ քննչական խումբը նշված գյուղի 6-րդ փողոցի 9-րդ տանը հարակից անասնագոմում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Առաքել Ա.-ի դին:

Նա ընտանիքի կրտսեր զավակն էր , երկու մեծահասակ քույր ունի, հայրը ավտոպահեստամասերի վաճառքով է զբաղվում , մայրը տնային տնտեսուհի է: Իսկ անասնագոմը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին, իրենց հարեւանինն է, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն եւ թույլատրել են, որպեսզի մահացած երեխայի հարազատներն այնտեղ պահեն իրենց խոշոր եղջերավոր անասուններին:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ