News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է իր հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: «Ցանկություն կա լավ աշխատել այս տարվա ընթացքում, իսկ հետո կտեսնենք», — հայտարարել է նա ZDF հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում է lenta.ru-ն: Մերկելի հրաժարականի մասին ավելի վաղ հայտնել էր Spiegel ամսագիրը` վկայակոչելով ԳԴՀ-ի կուսակցական եւ կառավարական շրջանների աղբյուրները: 60-ամյա Մերկելին նվիրված հոդվածում ասվել էր, թե նրա շրջապատում բոլորը համոզված են, որ կանցլերը կամավոր հեռանալու է պաշտոնից: Spiegel-ը նշել է, որ 2005 թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնող Մերկելն այժմ քաղաքական կարիերայի գագաթնակետին է: Նրա ղեկավարությամբ Գերմանիան հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ դրան հաջորդած եվրագոտու պարտքային ճգնաժամը: Մերկելը հրաժարականի շնորհիվ, ըստ թերթի, հուսով է խուսափել իր նախորդների ` կանցլերներ Կոնրադ Ադենաուերի եւ Գելմուտ Կոլյայի ճակատագիրը կրկնելուց: Նրանցից առաջինը պաշտոնը լքել էր ներքաղաքական կոնֆլիկտի հետեւանքով, երկրորդը պարտվել էր ընտրություններում:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ