News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Կիեւի Մայդանում, դրա իմաստը վարկաբեկելն է, Ուկրաինայի մանրածախ վաճառքը, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը  «1+1» հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ երկրի գլխավոր հրապարակում անհասկանալի մարդկանց կենտրոնացումը «ռուսական ԱԴԾ-ի եւ անցյալում մնացած կուսակցությունների նախագիծն է»:

Նախարարը հայտնել է, որ ոստիկանությունը ամբողջական  տվյալներ ունի այժմ Մայդանում բոլոր մնացողների վերաբերյալ, թե նրանցից ով է անօրինական գործունեությամբ զբաղվում:

«Նրանք կարճ ժամանակ ունեն այնտեղից հեռանալու համար: Վերցնել զենքերը եւ գնալ պատերազմ», - ընդգծել է Ավակովը:

Նա պատմել է նաեւ Մայդանի հարցը լուծելու «մարդասիրական եւ գեղեցիկ» ծրագրի գոյության մասին: 

Հուլիսի 13-ին Մայդանը որոշել է հետագայում էլ մնալ իր դիրքերում` չնայած գլխավոր դատախազի վերջերս արած հայտարարության, որ անհրաժեշտ է  պարտադրաբար արտաքսել բոլորին, ովքեր կհրաժարվեն կռվել Ազգային գվարդիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ