News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի եւ «վեցյակի»  նախարարական հանդիպման ընթացքում բանակցային գործընթացում բեկում տեղի չի ունեցել, հայտարարել է Բրիտանիայի արգգործնախարար Ուիլյամ Հեյգը:

«Այնուամենայնիվ, մենք  կենտրոնացa] ենք հուլիսի 20-ի վրա: Պետք է հավատարիմ մնալ այդ ամսաթվին, այլ ոչ թե խոսել այն հետաձգելու մասին»,- պարզաբանել է նա, հավելելով, որ բանակցությունների երկու կողմից էլ  պատրաստակամություն կա նշված ժամանակում համաձայնության հասնել: 

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շtայնմայերը հայտարարել էր, որ  «վեցյակին» հաջողվել է համաձայնեցնել միասնական դիրքորոշումը  Իրանի հետ բանակցություններում: 

Իրանը հուսով է բեկման հասնել բանակցություններում մինչեւ հուլիսի 20-ը, սակայն «վեցյակի» անդամ պետությունների հետ տարաձայնությունները մնում են:  Իր հերթին Վիեննայում այս մասին լրագրողներին հայտnել  է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: 

«Վստահեցնում եմ, որ իմ պատվիրակությունը արդյունքի համար է աշխատելու: Բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն առաջիկա յոթ օրում ցանկալիին հասնելու համար»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ