News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն ուղղված են դիմադրության ուժերի դեմ, որոնց հիմնական կայանը Սիրիայի Արաբական Հանրապետությունն է: Այս մասին ասված է Սիրիայի ազգային առաջադիմական ճակատի հայտարարությունում, որի կազմից է նաեւ իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը:

Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալության ստացած հայտարարությունում ասվում է, որ շնորհիվ իր կամքի` դիմադրությունն ագրեսորից ուժեղ է, եւ դրան դժվար է հաղթել:  «Իսրայելի պատերազմը արաբական երկրի թանկարժեք  հատվածի դեմ դավադրության մի մասն է, որին ենթարկվել է արաբական աշխարհը: Սիրիան ոչնչացնելու դավադրությունը  ծնվել է, որպեսզի այն  դուրս բերվի արաբա-իսրայելյան հակամարտությունից եւ թուլացնի ազգային դերը տարածաշրջանում: Ուղիղ կապ գոյություն ունի Սիրիայոմ եւ Պաղեստինում պատերազմների միջեւ: Սիրիայի ազգային  ճակատը կոչ է անում ազգի խաղաղապահ բոլոր ուժերին, քաղաքական կուսակցություններին եւ արաբական աշխարհի հասարակական կազմակերպություններին միավորվել եւ ստեղծել լայնամասշտաբ ճակատ` Գազայում իսրայելական եւ Սիրիայում ահաբեկչական պատերազմի դեմ», - նշվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ