News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ վիրավորված 37-ամյա Կարինե Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Կարինե Դավթյանի վիճակը ծանր կայուն է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, ստացել է թափանցող հրազենային վիրավորումներ: Աչքն է վնասված, դեռ չենք կարող՝ տեսողությունը վերականգնել կլինի, թե ոչ, ամեն դեպքում կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 13-ին վիրավոր կնոջն ու վերջինիս ընտանիքին էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ