News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ ԱՀ քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ:

NEWS.am-ի թղթակցին ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցական ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունները դիմել են ԿԽՄԿ՝ մամուլում ԱՀ քաղաքացու ձերբակալման մասին լուրերի հարցով:

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Դիմումում խնդրել են, որ տեղեկությունը հաստատվելու դեպքում, ԿԽՄԿ-ն, օգտվելով իր մանդատից, իրականացնի համապատասխան ընթացակարգերը: Խոսքը այցելության, պահելու պայմանները պարզելու  եւ ընտանիքի հետ կապ հաստատելու մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվածը Քարվաճառի շրջան ներխուժածներից մեկն է` ԱՀ-ի քաղաքացի Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուն: ԼՂՀ-ի բանակը նաեւ տարածել էր ձերբակալվածի լուսանկարը:

Իր հերթին Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովը հրաժարվում է պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Մինչդեռ,  այդ հարցի կապակցությամբ տարածված հայտարարությունում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայաստանյան մամուլի նշած մարդը չի ծառայում Ադրբեջանի զինված ուժերում: 

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ոչնչացվել է դիվերսիոն խմբի եւս մեկ անդամ: Հուլիսի 11-ի փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցի  դիվերսանտը  սպանել էր հայ սպայի եւ վիրավորել մի կնոջ, ինքն էլ` սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ