News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լենինգրադի մարզում պարաշյուտացատկի ժամանակ մահացել է ավիացիոն մարզական ակումբներից մեկի կուրսանտը, հաղորդվում է Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ ԳՎ-ի կայքում:

Նշվում է, որ աղջիկը ուսումնական ցատկ է կատարել Գատչինսկի շրջանի Ստարիե Չերնիցի գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանի տարածքի մոտ:

«Վայրէջքի ժամանակ 18-ամյա աղջիկը խճճվել է էլեկտրալարերի մեջ եւ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել», - նշվում է հաղորդագրությունում:

Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ