News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը վտանգ չի ներկայացնում հայկական կողմի համար, հուլիսի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի տարիներին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: 

Ըստ նրա` հայոց բանակին միայն կազմակերպվածություն է պետք: «Մենք պետք է կրկնակի ամրապնդենք մարտական դիրքերը, որպեսզի ադրբեջանցի դիվերսանտը չկարողանա անցնել սահմանը եւ  սպանել հայ զինծառայողին», - նշել է Եղիազարյանը: Նա չի բացառել պատերազմի վերսկսումը:

«Սակայն Ալիեւի համար հեշտ չէ պատերազմ սկսելը. մենք գիտենք, որ Ալիեւը Ադրբեջանում ընտրված նախագահ չէ, նա բավական մեծ գումարներ է յուրացրել` թալանելով սեփական ժողովրդին, նա գիտակցում է, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի եւ ինքը չկարողանա հաղթել,  կկորցնի պաշտոնը եւ իշխանությունը», - ընդգծել է ղարաբաղյան պատերազմի մասնակիցը:

Ըստ նրա` հնարավոր պատերազմը երկար չի կարող տեւել, քանի որ դա կարող է պայթյունավտանգ իրադրություն ստեղծել անհանգիստ Կովկասում:  « Ադրբեջանը արհեստական փուշ է Կովկասում, պետք է անպայման հեռացնել այն: Մենք, իհարկե, պատերազմ չենք ուզում, քանի որ դա նույնիսկ հաղթողի համար պարտություն է:  Սակայն մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի», - նշել է Մանվել Եղիազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ