News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ 2018թ. երկրում կառուցել տիեզերակայան տիեզերական տուրսիտներով տիեզերանավերի եւ արբանյակների բաց թողնման համար:

Երկրի կառավարությունը բազայի հնարավոր տեղակայման 8 հավանական տեղի ցուցակ է ներկայացրել: Խոսքը ռազմական օդանավերի մասին է, որոնք չեն օգտագործվում կան օգտագործվում են իրենց ոչ լրիվ հզորությամբ, ընդ որում, տիեզերական օբյեկտների տեղակայման պոտենցիալ տեղերից մի քանիսը Շոտլանդիայում են գտնվում: Դրանով Լոնդոնը հասկացրել է, որ տիեզերական օբյեկտը չի տեղակայվի Շոտլանդիայում, եթե նրա բնակիչները սեպտեմբերին կայանալիք հանրաքվեին քվեարկեն անկախության համար:

Բրիտանական կառավարության տվյալներով՝ բրիտանական տիեզերական արդյունաբերության տարեկան ծավալը կազմում է 11 մլրդ ֆունտ (18,8 մլրդ դոլար): Այնտեղ 34 հազար մարդ է աշխատում: Վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի շրջանառությունը 7%-ով աճել է: Բրիտանական արբանյակները բաց են թողնվում  ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանում ռուսական հրթիռների օգնությամբ, սակայն բրիտանական ընկերությունները դժգոհ են, որ չեն կարող սեփական հայեցողությամբ ծրագրել բաց թողնման ժամանակացույցը:

2030թ. Լոնդոնը մտադիր է տիեզերական արդյունաբերության ծավալը հասցնել 40 մլրդ ֆունտի (մոտ 70 մլրդ դոլար) եւ զբաղեցնել տիեզերական ծառայությունների համաշխարհային շուկայի 30%-ը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ