News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնական ավտոմեքենաշինական Honda Motor ընկերությունը հայտարարել է 175 հազար հիբրիդային տրանպորտային միջոցների հետ կանչի մասին շարժիչի կառավարման ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալի պատճառով: Ավստոհսկաների միլիոնավոր հետ կանչերին ընտելացած փորձագետները նշել են այս դեպքի տարօրինակությունը:

Cnews-ը հաղորդում է, որ վերադարձման ենթակա են Honda Fit սուբկոմպակտ ավտոմեքենան եւ նոր Vezel ամենագնացը՝ հագեցած հիբրիդային ուժային սարքերով: Հետ կանչի արշավը վերաբերում է 2013թ. հուլիսից մինչեւ 2014թ հուլիս ճապոնական շուկայի համար թողարկած մեքենաներին:

Ավտոարտադրողի պաշտոնական հայտարարության համաձայն, շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկի ծրագրային խոտանը կարող է ավտոմեքենաների արագության չկանխամտածված պատճառ դառնալ: Մի քանի ամիսների ընթացքում արձանագրվել է 11 այդպիսի միջադեպ:

EE Times պարբերականը նշում է, որ Honda-ն պատմության մեջ առաջին ավտոարտադրողն է, որ հրապարակայնորեն հետ է կանչել ավտոմեքենաներին ծրագրային ապահովման սխալի պատճառով, ինչը հանգցենում է ճանապարհին ավտոտրանսպորտի հանկարծակի արագացմանը, հաղորդում է NEWSru.com-ը:

Honda-ն պնդում է, որ խոտանված մեքենաների թարմացումը ծրագրային ապահովման ծառայությունների կենտրոններում ընդամենը 90 րոպե է տեւում: Սակայն սեփականատերերը կարող են թարմացնել ծրագիրը անլար ցանցերով առանց մատակարարին այցելության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ