News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


YouTube-ում հայտնված  տեսահոլովակը, որտեղ ԿԺԴՀ-ի հեռուստատեսությամբ իբր հայտարարել են Բրազիլիայում ֆուտբոլի ԱԱ-ի խմբակային փուլում երկրի հավաքականի հաղթանակի մասին, «սարքած» է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Yahoo Sport-ը:

Ըստ YouTube-ում տեղադրված ռեպորտաժի` խմբակային փուլի եզրափակիչ խաղում հյուսիսկորեացի ֆուտբոլիստները չինացիներին հաղթել են 2:0 հաշվով, իսկ մինչ այդ ջախջախել են Ճապոնիայի (7:0) եւ ԱՄՆ-ի (4:0) հավաքականներին: Փյել օֆֆում ԿԺԴՀ-ի թիմի մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն էր նշվել: 

Yahoo Sport-ը նշել է տեսագրությունում մի քանի անհամապատասխանություններ:  Առաջին, հեռուստահաղորդավարուհու  կարդացածը չի համապատասխանում իր շրթունքների շարժմանը: Մամուլը նաեւ նշել է, որ հաղորդման ժամանակ հնչած շեշտադրությունը հյուսիսկորեական չի եղել:

Ըստ լրատվամիջոցների` ֆուտբոլի ԱԱ-ի խաղերը հեռարձակվում են ԿԺԴՀ-ում, եւ բնակիչները գիտեն, որ ԿԺԴՀ-ի հավաքականը չի հայտնվել եզրափակչում:

Հյուսիսային Կորեայում հայտարարել են երկրի ֆուտբոլի հավաքականի՝ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ