News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքյան իրադարձությունները կարող են կատալիզատոր դառնալ Իրանի ատոմային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանագետ, Ռուսաստանի ռազմավարական մշակույթ հիմնադրամի փորձագետ Կարինա Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ կողմերն, ըստ էության, պայմանավորվել եւ հենց այս պահին քննարկում են ատոմային խնդրի նուրբ մանրամասները: «Ես վստահ եմ դրական ելքի վրա: Առավել եւս Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, եւ նույնիսկ հաշվի առնելով այն, որ ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետության» հարձակումներով պայմանավորված, հայտարարել է Իրանի հետ ուղղակիորեն բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին», - նշեց Գեւորգյանը: Նա պարզաբանեց, որ, իհարկե, դա կարող է անուղղակիերն ազդել, սակայն, այդուհանդերձ, որոշակի ֆոն է ստեղծում իրանցիների չխոչընդոտելու ամերիկյան կողմի համար: «Մյուս կողմից, այնտեղ կան նաեւ այլ մասնակիցներ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում մի շարք կետերի վերաբերյալ եւ այլն: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ հուլիսի 20-ին կայանալիք հանդիպումը կհաջողվի», - կարծիք հայտնեց իրանագետը:

Նրա համոզմամբ, թուրքական խնդրի լուծումը ոչ մի կերպ դրա վրա չի ազդի: «Եվ իրականում իրանցիները շատ լավ հարաբերություններ ունեն Իրաքյան Քուրդիստանի հետ, շատ լավ հարաբերություններ ունեն նաեւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ: Իրաքյան Քուրդիստանը  անհանգիստ տարածաշրջանի ամենահանգիստ վայրերից մեկն է», - հավելեց  Կարինա Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ շատ փորձագետներ մեծ հույս են կապաում հուլիսի 20-ին Իրանի ատոմային խնդրի շուր հանդիպման հետ: Այդ օրը լրանում է համաձայնագրի 6-ամսյա ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ