News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի գիտնականները Չեխիայի եւ Սլովակիայի իրենց կոլեգաների հետ գտել են ուժեղացուցչի միջոցով կամ մեծ տարածության վրա հաղորդման մասնիկների քվանտային խճճվածությունը պահպանելու  միջոց, հաղորդում է Gazeta.ru-ն:

Քվանտային-խճճված մասնիկ են անվանում քվանտային օբյեկտները, որոնք կարելի է նկարագրել մեկ ընդհանուր քվանտային վիճակի տերմինով: Երկու քվանտային-խճճված մասնիկները կարող են տարբեր տեղերում գտնվել, իրարից բավականին մեծ հեռավորության վրա, սակայն դրանց պետք է դիտարկել որպես մեկ ամբողջ. այս էֆեկտը իր նմանությունը չունի դասական ֆիզիկայում:

Բացի այդ, քվանտային խճճվածությունը թույլ է տալիս իրականացնել քվանտային տելեպորտացիա: Քվանտային մեխանիկայի օրենքները թույլ չեն տալիս տելոպորտացիայի ենթարկել առարկաներն ու մարդկանց, սակայն արդեն հաջողվում է  տելոպորտացիայի ենթարկդել առանձին ֆոտոններ եւ ատոմներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ